00:00:00

Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ քաղաքացին ընկել է Գետառը

14:39, 22 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է Գետառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Է. Ի.-ին (ծնված 1970 թ.) դուրս են բերել Գետառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Է. Ի.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր