00:00:00

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

00:38, 22 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 44 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 108 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն ավտոմեքենայի շարժիչի հատվածից հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ (մոտ 30 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր