00:00:00

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

03:38, 21 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպի և մասնավորապես «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու մասին մամուլում տարածված տեղեկության առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել ԱՀ առողջապահության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այն պահից, երբ տուժող կողմ հանդիսացող Սողոմոն Մելքումյանը դիմել է Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, հերթապահ բժշկի կողմից, հաշվի առնելով գանգատների բազմազանությունը, կազմակերպվել և իրականացվել է արյան ընդհանուր (կլինիկական) քննություն, էլեկտրասրտագրություն, կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն,նյարդավիրաբույժի խորհրդատվություն,որից հետո նաև գլխի համակարգչային շերտագրություն:
«Եվ եթե սա համարվում է անտեսում կամ ոչ պատշաճ բուժսպասարկում, ապա երախտագիտությամբ կընդունենք նման դեպքերում բուժօգնության ցուցաբերման ծավալների և ժամկետների մասին միջազգային հեղինակավոր բժշկական կազմակերպությունների կողմից հաստատված ուղեցույցներում (վարվելակարգերում) առաջարկվող կամ պահանջվող գործողություններից մեր կողմից կատարված շեղումների կամ թերացումների մասին հիմնավորված ապացույցները»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր