00:00:00

Բրազիլիայի 24-ամյա քաղաքացին մոլորվել է Սեւաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

21:23, 20 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 21:20-ին կապ է հաստատվել մոլորված քաղաքացի Քերն Թամիրիսի (1994 թ.) հետ եւ ճշտվել GPS կոորդինատները: Փրկարարները Սեւաբերդ գյուղում հանդիպել են մոլորված քաղաքացուն եւ տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր