00:00:00

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

17:55, 19 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:56-ին, մարվել՝ 11:05-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի  ավտոմեքենան և մասամբ ջերմահարվել՝ «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր