00:00:00

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. առկա է գազի արտահոսք

01:59, 19 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին` ՃՈ անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ին բախվել են Opel Vectra B (վարորդը՝ Ա. Մ., 1995 թ.) և Opel Vectra B մակնիշների (վարորդը՝ Ռ. Ս., 1977 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևորներ Է. (2004 թ.) և Ա. Զ.-ները (2002 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր