00:00:00

Վրաերթի են ենթարկել 5-ամյա խուլ-համր երեխային. Վարորդն ինքնակամ ներկայացել է

01:11, 19 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.15-ին, նշված դպրոցի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով: «Մերսեդես»-ի վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր