00:00:00

Վանաձորի Լամպերի գործարանին հարակից տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի

14:08, 18 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները ոստիկանության Բազումի բաժին ահազանգել են, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի: Նշված վայր ժամանած ստիկաններն ու քննիչները պարզել են, որ տնակի առջև գտնվող խորդանոցում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Ա. Տ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ա. Տ.-ին հայտնաբերել է որդին՝ 24-ամյա Ս. Տ.-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր