Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: «Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարեւորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:
Շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիան, որը նույնպես անցած դարասկզբին գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է. տարբեր գնահատականներով՝ այստեղ բնակվում է մինչեւ 300 հայ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում