00:00:00

Երեւանում Toyota-ն բախվել է ՃՈ պահակետի պատին եւ հայտնվել ներսում. Վարորդն ու ուղեւորը սթափ չեն եղել

17:08, 17 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի պատին եւ հայտնվել պահակետի ներսում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւոր 25-ամյա Նարեկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդն ու ուղեւորը ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Ավտոմեքենան քարշակի միջոցով Ա. Թեւոսյանի հանձնարարականով տեղափոխվեց Երեւանի ճՈ հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր