00:00:00

Կապանում ամբողջությամբ տուն է այրվել

14:18, 17 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 45 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 00:20-ին: Տունն ամբողջությամբ (մոտ 100 քմ) այրվել է: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր