00:00:00

Արագածոտնի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

14:08, 17 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 69 LN 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Քուչակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր