00:00:00

Արտակարգ դեպք Հրազդանում. բնակելի տանը պայթյուն է որոտացել

13:28, 17 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում սեպտեմբերի 6-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 20:15-ի սահմաններում ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Այս պահին բնակարան քաղաքացիների մուտքը արգելված է, Երևանից ժամանում են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին բնակարանի ներսում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, որոնք ժամանել են Երևանից: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարևաններն ասում էին, որ բնակարանում մարդ չի բնակվում, տանտերերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Փաստի առիթով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տարածքը հսկվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր