00:00:00

Ավտովթար Լոռու մարզում. Ալավերդիում բախվել են 49-ամյա վարորդի ВАЗ 21150-ն ու 21-ամյա հնդիկ վարորդի Renault-ն

18:56, 16 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզոմ: Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում միմյանց են բախվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմենակ Տիտանյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 35 DX 126 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Շիզաս Մոհամեդ Յունուսի վարած Renault մակնիշի 456 AN 61 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ըստ Renault-ի վարորդի նրա մեքենայի առջև հետիոտն է հայտնվել, ինչի հետևանքով նա խուսափելով հարվածից՝ փախցրել է մեքենան և հարվածել ВАЗ 21150-ին: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր