00:00:00

Այրվել է ռեստորանի տանիք. տուժածներ չկան

02:14, 16 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գ. Մայակովսկիից-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում այրվում է ռեստորանի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում՝ «Բարդիներ» ռեստորանային համալիրի թոնրատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:06-ին: Այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը՝մոտ 8 քմ և փայտյա կառուցատարրը՝ մոտ 2 գմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր