00:00:00

Նիգավանի ճանապարհին մեքենան ընկել է ձորակը. 19-ամյա աղջիկը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել

23:21, 15 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:30-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով եւ փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել 19-ամյա մի աղջիկ, ում հայտարարության համաձայն, վնասվածքը ստացել է Նիգավան գյուղում, տանը` ոտքը ոլորելու եւ 2-րդ հարկի աստիճաններից 1-ին հարկ ընկնելու հետեւանքով: Համապատասխան միջոցառումներով, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վնասվածքները նա ստացել է նույն օրը, ժամը 14:30-ի սահմաններում, Նիգավան գյուղ տանող ճանապարհին` իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով ճանապարհից դուրս գալու եւ ձորակն ընկնելու հետեւանքով: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր