00:00:00

Դիլիջանի ոլորաններում «Նիսանը» մոտ 50 մետր գլորվել է ձորը. վարորդը Ղազախստանից է

15:57, 14 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Դիլիջան Մ4 ավտոմհանապարհի 73-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Ժեկսենո, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ գլորվել դեպի ձորը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր