00:00:00

Տավուշում. Nissan Pathfinder-ը բախվել է արգելապատնեշին ու ծառերին. Վարորդը եղել է ոչ սթափ. Կա վիրավոր

18:14, 12 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Տավուշի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում 34-ամյա Արման Ա.-ն Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Բերդավան գյուղի վարչական տարածքում, իր վարած Nissan Pathfinder մակնիշի E410 YC 190 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ ծառերին, երկաթե արգելապատնեշին, իսկ հետո՝ մեկ այլ ծառի ու հայտնվել երթեւեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ ՌԴ քաղաքացի, 35-ամյա Մհեր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վարորդ Արման Ա.-ն ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է , որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է 1.26 տոկոս։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է ուղեւոր Մհեր Մ.-ին, սակայն մեքենան վարել է նրա ընկերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր