00:00:00

Երեւանում 2 հետիոտնի մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

15:37, 12 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 11-ին, Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թեւոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով ձերբակալվել է մեքենայի վարորդ 30-ամյա Հունան Ա.-ն: Shamshyna.com-ի փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի հետեւանքով մահացածներն են՝ 54-ամյա Մեխակ Հարությունյանը եւ 70-ամյա Սլավիկ Հայերյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թեւոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ եւ վաղ առավոտյան, գալով Թեւոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի են ենթարկվել: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն, իմանալով որ Երեւանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թեւոսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթնալով բախվել էր էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մեկ հոգի էլ տեղափոխվել էր հիվանդանոց, ով նույնպես մահացել էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր