00:00:00

Արարատում Hayasa մոտոցիկլը բախվել է Hyundai Elantra-ին. 32-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

15:00, 12 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Արարատի մարզում, սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում 32-ամյա Արտյոմ Սիմոնյանն իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 48-ամյա Քրիստինե Վ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով մոտոցիկլավարը շպրտվել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտյան Արտյոմ Սիմոնյանը հիվանդանոցում մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր