00:00:00

ՃՏՊ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին. կան տուժածներ

03:21, 12 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Ե., ծնված 1964 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը (4մx10մx2մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Գ. Մ.-ն (ծնված 1957 թ․) և Հ. Ա.-ն (ծնված 1986 թ․) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել փոսից և տեղափոխվել Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Փրկարարները փոսից դուրս են բերել ուղևորներին՝ Մ. Ս.-ին (ծնված 1956 թ.), Վ. (ծնված 1988 թ․) և Տ. Ե.-երին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր