00:00:00

Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. կա զոհ և տուժած

20:18, 11 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Կ. Ժ., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը՝ մոտ 20 մետր, ինչի հետևանքով Կ. Ժ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Ա. Մ.-ն (1974 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային: Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր