00:00:00

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած

15:37, 10 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ո., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Ա. Հ.-ն (ծնված 1977 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1974 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Փրկարարներն Ա. Ո.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները Ա. Ո.-ի և Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Մ.-ինը՝ միջին ծանրության:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր