00:00:00

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ավտովթարի է ենթարկվել

22:04, 09 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոաշարասյունը Ստրաշենի-Կալարաշ  խճուղում  սեպտեմբերի 9-ին ավտովթարի է ենթարկվել: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը: Նախնական տվյալներով՝ նախագահին տեղափոխել են հիվանդանոց: Ավտոշարասյունը բախվել է բեռնատար մեքենային, մարդատար  մեքենաներից մեկը կողաշրջվել է: Նախագահի մեքենայում եղած մյուս անձանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: Ավելի ուշ նախագահի խորհրդական Մաքսիմ Լեբեդինսկին ասել է, որ նախագահին ոչինչ չի եղել, նա իրեն լավ է զգում: Խորհրդականն ասել է նաև, որ ավտովթարի մեղավորը բեռնատարն է եղել: Մոլդովայի ոստիկանությոնը հաստատել է ավտովթարի փաստը, սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր