00:00:00

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարբած զինծառայողը մտել է հարսանյաց սրահ եւ կոտրել ամբողջ գույքը

17:30, 09 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ եւ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները, դռան ապակիները, այլ իրեր: Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա հարբած է: Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: Նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր