00:00:00

Նոր մանրամասներ Վրաստանում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից

03:57, 09 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է . «Այսօր՝ ժամը 14:20-ին, Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) մահացել է։ Էլֆան Կիրակոսյանի (ծնված 2015թ., ՌԴ քաղաքացի) վիճակը ծայրայեղ ծանր է, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, կա վիրահատության անհրաժեշտություն։ Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989թ.,ՌԴ քաղաքացի) հղի էր և վթարի ժամանակ կորցրել է երեխային, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, ամուսինը նրա հետ է։ Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988թ., ՌԴ քաղաքացի) գտնվում է Դուշեթիի հիվանդանոցում, վիճակը կայուն է։ Բարեկամները նրա հետ են»։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը «911» ծառայություն հայտնել էր, որ Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իրար են բախվել Գոռ Խաչատուրյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և Ստեփան Կիրակոսյանի վարած «Samara» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր