00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, BMW-ն, Toyota-ն և Mazda-ն

21:19, 08 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 QX 407 համարանիշի, BMW մակնիշի 35 FX 683 համարանիշի, Toyota մակնիշի ՊՆ 33 Մ համարանիշի և Mazda մակնիշի 99 XX 050 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր