00:00:00

Վթար Բագարտունյաց պողոտայում. կա տուժած

20:38, 08 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Lada Priora» (վարորդը՝ Ա. Գ.), «Volkswagen Golf-3» (վարորդը՝ Է. Ա.), «Toyota Korola» (վարորդը՝ Մ. Վ.) և «Mercedes C» մակնիշերի (վարոդը՝ Ա. Կ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Golf-3» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ. Ղ.-ն (2000 թ.), հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր