00:00:00

Ավտովթար Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհին. կա տուժած

16:45, 08 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ի կմ-ին «Howo» մակնիշի (վարորդը` Գ. Բ., ծնված 1990թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր