00:00:00

Սյունիքում հրդեհ է բռնկվել. այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ, 400 ծառ, ջերմահարվել՝ 200 ծառ

16:28, 08 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 7-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ եւ անտառամերձ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ եւ «Արեւիկ» ազգային պարկի 10 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 10:51-ին: Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ, 400 ծառ, ջերմահարվել՝ 200 ծառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր