00:00:00

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

14:19, 08 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են 61-ամյա Մուշեղ Կ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, 39-ամյա Վարուժան Ս.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 35 QV 877 համարանիշի եւ 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Մուշեղ Կ.-ն եւ Վարուժան Ս.-ն ժամը 03:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է նաեւ Գագիկ Մանուկյանի դին:

Աղբյուրի տեղեկություններով, «ՎԱԶ 2106» մեքենաներից մեկը տեխնիկական խնդիր է ունեցել, մյուս 06-ի վարորդը մոտեցել եւ փորձել է օգնել, իսկ երրորդ մեքենան էլ եկել բախվել է նրան:

Կան նաեւ տեղեկություններ, որ տեղի է ունեցել նաեւ վրաերթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը այս տեղեկությունը պարզում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր