00:00:00

Խոշոր հրդեհ Երեւանում. հայտարարվել է բարդության «Բիս-1» աստիճան

20:35, 07 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Ժամը 12:59-ին հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհի 2-րդ տեղամասը մեկուսացվել է ժամը 13:26-ին,  3-րդ տեղամասը՝ 13:45-ին: Հրդեհը մարվել է ժամը 13:56-ին: Այրվել է 5.5 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն (երկու մարտական հաշվարկ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր