00:00:00

Պուտինը կանանց բանաստեղծությունով է շնորհավորել (տեսանյութ)

15:13, 08 մարտ 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է բանաստեղծական տողերով։ Նա կարդացել է Անդրեյ Դեմենտյեւի «Ես գիտեմ, որ բոլոր կանայք գեղեցիկ են...» բանաստեղծությունը։ «Ուրախ ենք, որ կա այսպիսի հրաշալի առիթ, որ կրկին բարձրաձայնենք ձեր նկատմամբ մեր խորին հարգանքը, ձեր գեղեցկության ու քնքշության նկատմամբ մեր հիացմունքը: Այսօր բոլոր տղամարդիկ ի սրտե ձեզ նվերներ են տալիս... Միայն դուք`կանայք, կարող եք սիրալիր մթնոլորտ ստեղծել եւ՛ տանը, եւ՛ աշխատավայրում, վերցնել տան եւ երեխաների ամենօրյա խնամքը, դառնալ բարոյական օրինակ»,–ասել է Պուտինը՝ նշելով, որ կինը ջերմ, լուսավոր կերպար է ամեն տղամարդու կյանքում։ https://www.youtube.com/watch?v=O4AReV5dXV0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր