00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

16:37, 07 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մոտակայքում այրվել են 2000 քմ խոտածածկույթ և ծառեր, Թումանյան թաղամասի թիվ 3 հասցեում՝ մոտ 2000 քմ, Թալին-Թաթուլ ավտոճանապարհի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի ջերմոցների մոտակա հանդամասում՝ մոտ 3 հա և Շահումյան փողոցում՝ 4 հա, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 30 հա, Կամարիս գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 8 հա և 1000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Միրոյան փողոցում՝ մոտ 2000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հանրակացարանի մոտ՝ 5000 քմ, Եղեգ գյուղի մոտ՝ մոտ 10 հա, Առաջաձոր գյուղի գերեզմանատանը՝ մոտ 500 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ 20 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքի Գայի փողոցում՝ 2000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր