00:00:00

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

22:43, 06 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:47-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և սրահը՝ ամբողջությամբ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է Երևան քաղաքի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր