00:00:00

Վթար Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում. կա տուժած

18:36, 06 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի (վարորդը` Ն. Ս., ծնված 1996 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը` Հ. Կ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր