00:00:00

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել

03:38, 06 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել: «Վեչերնիե վեդոմոստին» վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հաղորդում է, որ հարձակումը ծրագրված էր: Audi-ով Հայաստանից գործարարները, որոնք զբաղվում են դրամական միջոցների կանխիկացմամբ, բավական մեծ գումար էին տեղափոխում: Հրաձգության արդյունքում ոչ ոք չի տուժել, մի քանի փամփուշտ դիպել է մեքենայի անիվներին: Անհայտ պատճառներով կրակողները չեն կարողացել գործն ավարտին հասցնել եւ չեն գողացել փողերը: Ներկա պահին դեպքի վայր է ժամանել № 11 ոստիկանության բաժնի եւ Եկատերինբուրգի ՆԳՆ վարչության ղեկավարությունը, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր