00:00:00

Հրդեհ Քուչակ թաղամասում. տուժածներ չկան

02:14, 06 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասի թիվ 49 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:54-ին։ Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և ոչ բնակելի փայտե տնակ (մոտ 12 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր