00:00:00

«Վիվառո»-ի բուքմեյքերական կետի վրա զինված հարձակման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Հափշտակել է 200 հազար դրամ

19:38, 05 սեպտեմբեր 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա: Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 01:35-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, մուտք է գործել «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետ եւ զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել 200.000 ՀՀ դրամ գումար եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր