00:00:00

Քարահունջ գյուղի մոտ սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 40 հա տարածք

18:59, 05 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, սեպտեմբերի 3-ի առավոտյան բռնկված հրդեհը սեպտեմբերի 4-ի երեկոյան մարվել է: Այրվել են մոտ 40 հա բուսածածկույթ եւ ծառեր: Նշենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է 10 հա բուսածածկույթ եւ վայրի ծառեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող եւ գյուղի 10 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ եւ ծառեր: Հրշեջ-փրկարարների եւ գյուղի բնակիչների կողմից սահմանվել էր հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր