00:00:00

Վրաերթեր Երեւանում եւ Գեղարքունիքում. վիրավորներից երկուսը երեխաներ են

15:44, 05 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մազմանյան եւ Շիրազի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր