00:00:00

Հրազդանի կիրճում այրվել է ժամանցի համար նախատեսված շինությունը

14:57, 05 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիեւյան կամրջի տակ, այրվում են տուն եւ խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ժամանցի համար նախատեսված շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:30-ին: Շինությունում ամբողջությամբ այրվել է գույքը (50 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր