00:00:00

Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

01:26, 05 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ եւ մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մյուս հիվանդի վիճակը եւս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը եւս կկազմակերպվի Հայաստանում: Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր