00:00:00

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 3-ից 4-ը

16:34, 04 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանը ապօրինի անցնելու, սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնավնասման, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնների խախտման և թմրամիջոցի մաքսանենգության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և կամավոր հանձնելու 3 դեպք Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր