00:00:00

Պատահար Կոտայքի մարզում. վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հարբած հետիոտնին

03:30, 04 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին ժամը 20։30-ի սահմաններում 32-ամյա Նվեր Սարուխանյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 FR 270 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Հիվանդանոցից աղբյուրին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր