00:00:00

Ի՞նչ եք խորացել, զինվոր է. Խորհրդում կքննարկեն զինվորին հուղարկավորելու հարցը. «Հրապարակ»

13:40, 08 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստում քննարկվելու է նաև հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեցնենք` զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգևոր, այլ քաղաքացիական ծիսակարգով` մկրտված չլինելու պատճառով: Ըստ մեր աղբյուրի` եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, և քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին։ Վերջինս ասել է` ի՞նչ եք խորացել, զինվոր է, քաղաքացիական կարգ կատարեք: Հոգևոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել: Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30