00:00:00

Քարահունջ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

02:44, 04 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին: ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր