00:00:00

Արագած լեռան լանջին դի է հայտնաբերվել, հայտնի է անձի ինքնությունը

13:06, 03 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քար»-ի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան հարավային գագաթի մոտակայքում՝ մոտ 3464 մ բարձրության վրա, հայտնաբերել են Կ. Դ.-ի (ծնված 1952 թ.) դին: Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր