00:00:00

4-րդ գյուղի 500-ից ավելի տների բնակիչներ սպառնում են ճանապարհը փակել

21:49, 02 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: ժողովրդին հայտնի՝ 4-րդ գյուղի թաղամասի սկզբնամասում են հավաքվել Հաղթանակ փողոցի 500-ից ավելի տների բնակիչներ, ովքեր պահանջում են պատկան մարմիններից, որպեսզի վերջապես թաղամասում վերջ դնեն քարե դարին: Shamshyan.com-ի փոխանցմամբ բնակիչները ասում էին. «30 տարուց ավելի է՝ ինչ բնակվում ենք այս հատվածում: Բոլոր կոմունալ վճարումները կատարել ենք, ամեն ընտրություններից առաջ գալիս են, ականջներիցս լափշա են կախում, խոստանում են , որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվում է՝ Էշ մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի: Մեր ուզածը շատ բան չէ, ուզում ենք քարե դարից ազատվենք: Ով է տեսել 21-րդ դարում բնակիչն ունենա կոյուղու խնդիր: Եթե Երևանի իշխանությունները սրտացավ մոտենան մեզ՝ բնակիչներիս, ապա խնդիրը կարճ ժամանակում կլուծվի: Բազմաթիվ անգամ նշված փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք, ունեցել ենք նաև մահվան դեպքեր: Իսկ դրա պատճառը որոշ վայ վարորդների կասկադյորական վարելն է և ճանապարհին մայթ չունենալը: Երեխաներին մինչև դպրոց ու մանկապարտեզ ենք ճանապարհում, կես մարդ ենք լինում: Մայթերի տեղը կա, բայց մայթը՝ չկա: Պատկան մարմիններին թողես, հեռուստաընկերություններով կուրծք ծեծելով՝ հայտարարեն, թե Երևանի ճանապարհները չեն զիջում շատ եվրոպական երկրների ճանապարհներին: Երևի էդ չինովնիկները 4-րդ գյուղով չեն անցել, կամ անցնելիս վարդագույն ակնոցներ են կրել: Մեր հույսը ներկա կառավարությունն է, ով հայտարարել է, որ իրավիճակ է փոխվել, բայց դեռ մենք մեր մաշկի վրա իրավիճակի փոփոխություն չենք զգացել: Այ, երբ կոյուղու և մայթերի հարցը լուծվի, իսկ դա, վստահ ենք, եթե ցանկություն ունենան, կանեն, ապա հաստատ կհամոզվենք, որ իրոք իրավիճակ է փոխվել»: Բնակիչները նույնիսկ ցանկանում են ճանապարհը փակել, սակայն այդ ծայրահեղ միջոցին չեն դիմում, հավատալով, որ այս անգամ խնդիրը կլուծվի և նախորդների նման իրենց գլխի տակ փափուկ բարձ չեն դնի: Բողոքի ակցիայի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ում հանձնարարականով արդեն ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչակաև շրջանի ղեկավարի տեղակալ Կարապետ Շահինյանը ու բնակիչների հետ բանակցություններ է վարում: Բնակիչները հուսով են, որ գոնե այս անգամ խնդիրը կլուծվի ու իրենց «կուտ չեն տա»:

shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր