00:00:00

Խոշոր վթար Գեղարքունիում. թեթեւ մարդատար Opel-ի եւ բեռնատարի բախման հետեւանքով վիրավոր կա

16:24, 02 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին ժամը 05:00-ի սահմաններում Գավառ-Սևան ավտոճանապահի 2-րդ կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ, 24-ամյա Սերոբ Գորոյանի վարած Opel Vectra մակնիշի 35 QX 129 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 61-ամյա Վալերիկ Մկրտչյանի վարած MMZ 4502 մակնիշի 34 VP 984 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ամեն մեկը հայտնվել տարբեր մասերում: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ս. Գորոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր